ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դադարեցվել է

2013-05-25

ՌԴ Միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագիրը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում: «Ազատություն» ռադիոկայանը կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրների միջոցով պարզել է, որ ապրիլի 1-ին Դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակի գործունեության պայմանագրի ժամկետն է լրացել Հայաստանում, և կողմերի միջև հավելյալ պայմանագիր չի ստորագրվել:   Միգրացիոն ծառայության կայքէջում նույնպես նշված է, որ այն դիմումները, որ ընդունվել են այս տարվա հունվարից մինչ օրս (կայքում նշված է մինչև ապրիլի 15-ը), կքննարկվեն տարածաշրջանային ծրագրերի հաստատումից հետո:

 

(«Հայոց աշխարհ», էջ 5)