ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Հեռավոր մի տեղը»` սեռական շահագործման մասին

2013-05-30

 Սփյուռքահայ գրող, արձակագիր և նախկին գործարար Վահան Զանոյանը  «Հեռավոր մի տեղ» վեպը գրելու համար  մեկուկես տարի Դուբայում ուսումնասիրություններ է անցկացրել, հանդիպել ԱՄԷ-ում թրաֆիքինգի զոհ դարձած 12 կանանց, լսել նրանց զրույցները: Վեպի համար հիմք է հանդիսացել 17-ամյա մի աղջկա պատմությունը: Նա որոշել է բարձրաձայնել խնդրի մասին, որը կսթափեցնի ի պաշտոն դրա համար պատասխանատուներին, կզսպի դրանով զբաղվողներին և կզգուշացնի երիտասարդ կանանց նման վտանգի մասին: Հասույթը հեղինակը ուղղելու է սեռական շախագործման դեմ պայքարող կազմակերպություններին, թրաֆիքինգի զոհ դարձած կանանց առողջական և հոգեբանական վերականգնմանը, ինչպես նաև  «Օրրան» ՀԿ-ին: Հեղինակը մտադիր է գրքի հիման վրա ֆիլմ նկարել: «Հեռավոր մի տեղ» վեպն անգլերեն տարբերակ ունի, նախատեսված է այն թարգմանել նաև արաբերեն և տարածել Միջին Արևելքում: 

 

(«Առավոտ», էջ 6)