ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Թրաֆիքինգի զոհերի հիմնական շարժառիթը լինում է գումար վաստակելը

2013-05-15

 «ԱՄՔՈՐ Հայաստան» Բժշկական եւ թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան ընդգծում է, որ միայն այս տարվա ընթացքում կազմակերպության կացարանում աջակցություն է ստանում թրաֆիքինգի վեց զոհ: Ըստ Վ. Ավակովայի՝ «Թրաֆիքինգի դեպքերը չեն կարող նվազել, որովհետեւ մեր երկրում չեն վերացվել դրա դրդապատճառները՝ աղքատություն, գործազրկություն, արտագաղթ եւ այլն: Չնայած դրան պետք է նշեմ որ մեր պետական կառույցները շատ ակտիվ են աշխատում, իրոք շատ մեծ աշխատանք է կատարվում, ոստիկաննները պրոֆեսիոնալ են դարձել, միջերկրային կապերն են լավացել, զոհերի ռեպատրիացիան է կանոնակարգվել: Այնուամենայնիվ թրաֆիքինգի պատճառները չեն վերացվել, եւ այս հանցագործության նվազման մասին խոսելը վաղ է»:

 

(«168 ժամ», էջ 9)