ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սպիտակ ստրկություն. Նպատակակետ երկրները` Թուրքիա, ԱՄԷ, Ռուսաստան

2013-04-28

Հրապարակուն անդրադառնում  թրաֆիկինգին եւ Հայաստանում դրա դեմ տարվող պայքարին: 2002-ին ստեղծված թրաֆիկինգի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը տարիներ անց վերանվանվեց Թրաֆիկինգի հարցերով ազգային խորհուրդ, որը ղեկավարվում է փոխվարչապետի կողմից. դրանում ընդգրկված են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը վստահեցնում է, որ ինչպես` ներքին, այնպես էլ՝ արտաքին թրաֆիկինգ հանցատեսակում շարունակում է ամենատարածվածը համարվել մարդկանց սեռական շահագործման ենթարկելու եղանակը: Ընդ որում՝ համաձայն վիճակագրական տվյալների՝ աշխարհի գրեթե բոլոր երկրներում ամենատարածվածը սեռական շահագործումն է, որին հաջորդում է աշխատանքային շահագործումը, այնուհետև՝ մարմնի մասերի կորզումը: Գործազրկությունն աճում է, թրաֆիկինգը` նվազո՞ւմ   ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռ.Գրիգորյանը պաշտոնապես հայտարարում է, որ թրաֆիկինգի դեպքերը զգալի նվազել են: Օրինակ, եթե 2007-2008 թթ. թրաֆիկինգի դեպքերի հաճախականությունն այնպիսին էր, որ Հայաստանում արձանագրվում էր 10-20 զոհ (տուժած), ապա վերջին տարիներին զոհերի քանակը տատանվում է 1-2-ով: Թրաֆիկինգի նվազումը Ռ. Գրիգորյանը բացատրում է և գերատեսչությունների ակտիվ աշխատանքով, և՛ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությամբ, ինչպես նաև ԶԼՄ-ների ակտիվ լուսաբանմամբ: Նա հավաստիացնում է, որ առանձնապես ծանր հանցագործություն համարվող մարդու շահագործման որևէ դեպք անպատժելի չի մնացել, հետևաբար այդ գործունեությամբ զբաղված բավականին շատ մարդիկ ներկայումս կամ գտնվում են ազատազրկման վայրերում, կամ հետախուզման մեջ են   

 

(«168 ժամ», էջ 7)