ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արտագաղթողների թիվն ու ընտրությունները

2013-01-29

   Թերթը գրում է, որ այս ընտրությունները «միջազգային չափանիշներին համապատասխան» անցկացնելու համար իշխանությունները խնդիր ունեն ապահովելու ոչ միայն իրենց թեկնածուին «կողմ» ձայների թիվը, այլև ընդհանրապես՝ մասնակցության ցուցանիշը: Արտագաղթի ներկայիս տեմպի պայմաններում բնակչության իրական թիվը նվազում է, ինչը «գլխացավանք» է իշխանության համար: Եվ ահա 2012թ. սեպտեմբերին արտագաղթողների գրեթե 100 հազարի հասնող ցուցանիշը 3 ամսում նվազեց ու դեկտեմբերին հասավ 43 հազարի: Արդյոք այս թվի «վագրային» անկումը կապ ունի՞ ընտրությունների հետ՝ թերթը հարցրեց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին: «Լավ, էլի, ախր ինչու են այդպես անում... Անցած տարիների փորձը ցույց չի տալիս, որ դրանք կորելացված, կապված են իրար հետ: Չկա նման բան: Տեսականորեն կարող էր դա լինել, բայց գործնականում դա չի երևում: Այսօր դա հեշտ է դիտարկվում՝ թե քաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունեցել, և ուղևորահոսքերը ինչպես են փոփոխվել»,- ասաց Գ. Եգանյանը: Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարող էին այդքանը աշխատանքային միգրանտներ լինել ու այդպես միանգամից վերադառնալ, Գ. Եգանյանը պատասխանեց. «Չէ, դրանք ուղևորներ էին. ուղևորահոսքերը կապված են սեզոնայնության հետ: Համենայնդեպս, անցած տարվա համեմատ հեղափոխական փոփոխություններ չեն կատարվել: Պակասելը սեզոնայնության արդյունք է, արտագնա աշխատանքներից են վերադառնում, ամանորյա տոնակատարությունները ընտանեկան են, և մեկնածները ձգտում են լինել իրենց ընտանիքների հետ: Դրա համար հոկտեմբերից հետո դրական սալդոն այնքան լավ է եղել, որ անցած տարվանը գերազանցել է»:  

(«Ժամանակ», էջ 3)