ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արտագաղթողները շատ չեն, արտագաղթել ցանկացողներն են շատ. Գագիկ Եգանյան

2011-09-08

Արտագաղթողները շատ չեն, արտագաղթել ցանկացողներն են շատ. Գագիկ Եգանյան  "Ուրվագիծ" հաղորդման ուղիղ եթերում Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշել է, որ Հայաստանից արտագաղթի ահռելի չափերի մասին տվյալներ ներկայացնողները դասագրքային փաստեր հաշվի չեն առնում: "200-ից ի վեր հատուկ թիրախավորված ուսումնասիրություն՝ միգրացիոն ծավալները որոշելու համար, չի կատարվել",- ասաց նա: Անդրադառնալով հաճախ շրջանառվող՝ մեկ տարվա ընթացքում 50-60 հազար արտագաղթածների մասին լուրերին՝ նա նշեց. "Ուղեւորահոսքերը միգրացիայի ուսումնասիրման հիմք ընդունել չի կարելի, քանի որ ամեն ուղեւոր չի, որ միգրանտ է: Կարճաժամկետ ուղեւորությունները, հանգստի մեկնելը դեռ միգրացիա չէ. այսինքն, ուղեւորահոսքերով ներկայացնել միգրացիայի ծավալները ճիշտ չի: Հունիս ամսին մնացորդը դրական է եղել": (Tert.am)