ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Եգանյանը փակված է համարում թեման

2011-09-23

Հայաստանի Միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը հայտարարություն է արել, որում ասվում է, որ ՙՓախստականները եւ միջազգային իրավունքը՚ քաղաքացիական հասարակության ցանց անվանմանբ  կազմակերպության`  հունիսի 13-ին ավելի քան 40 էլ.հասցեներով բաց նամակում, որում նշվում է Քասախ համայնքում փախստականների համար կառուցված սոցիալական տան անորակ շինարարության մասին, հեղինակներն անուղղակի մեղադրանքներ են հնչեցրել իր հասցեին` թե իբր գոյություն է ունեցել իր եւ երկու այլ անձերից բաղկացած հանձնաժողով, որը պետք է վերահսկեր շինարարության ընթացքն ու որակը: Արձագանքելով դրան` Գ.Եգանյանը տեղեկացրել էր, որ ոչ նախկինում եւ ոչ էլ հիմա Միգրացիոն պետական ծառայությունը որեւէ մասնակցություն չի ունեցել եւ չունի ՄԱԿ ՓԳՀ-ի միջոցներով իրականացված շինարարական  ծրագրերից յուրաքանչյուրի ողջ գործընթացին: Սրան ի պատասխան`  նամակի հեղինակները ընտրողաբար մեջբերում կատարելով  իրենց ուղղված նախկին մի գրությունից, ուզում են համոզել հանրությանը, որ 1-ին նամակում նշված հանձնաժողով, այդուհանդերձ, գոյություն է ունեցել: Նրանց հաշվարկը, հավանաբար, հիմնված է այն բանի  վրա, որ Եգանյանի գրության այդ հատվածում խոսք է գնում հանձնաժողովի մասին, բայց ոչ թե  շինարարության ընթացքի նկատմամբ վերահսկողական լիազորությունների, այլ միանգամայն տարբեր գործառույթներ ունեցող հանձնաժողովի մասին: ՙՓաստորեն նամակի հեղինակները ամեն կերպ ուզում են ինձ հետ կապել շինարարության ընթացքում տեղի ունեցած սխալները` ինձ դասելով այդ հարցում պատասխանատուների շարքին, այն դեպքում, երբ իմ նախորդ գրությունում պարզորոշ հայտնել էի, որ շինարարության ողջ գործընթացի հետ ոչ անձամբ ես եւ ոչ էլ իմ կողմից ղեկավարվող կառույցը որեւէ իրավասություն եւ մասնակցություն չունի՚: