ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փոխվարչապետն աշխատանքային այցով մեկնեց Լեհաստան

2011-11-03

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Լեհաստան` մասնակցելու Պրահյան գործընթացի "Միգրացիոն գործընկերության կառուցում" նախարարական երկրորդ համաժողովին: Պրահյան գործընթացի անդամ են Եվրամիության, Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրները:

Համաժողովի լիագումար նիստում փոխվարչապետը հանդես կգա ելույթով:
Համաժողովի արդյունքներով հավանության կարժանանա Պրահյան գործընթացի 2012-2016թթ. գործողության ծրագիրը:

Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ փոխվարչապետի երկկողմ հանդիպումները: (http://www.mta.gov.am/hy/news/item/2011/11/03/news_1076/)