ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Քննարկել են միգրացիան ավելի նպատակային կառավարելու ուղիները

2011-12-09

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, դեկտեմբերի 8-ին, տեղի է ունեցել միգրացիոն վիճակագրության ճշգրտման եւ թարմացման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան քննարկում` նպաստելու միգրացիայի ավելի նպատակային կառավարմանը: Միջոցառմանը մասնակցող հետազոտողները, սոցիոլոգներն ու ազգագրագետները դիտարկել են միգրացիոն տեղեկատվության հավաքագրման բարելավման ուղիներն ու միգրացիայի վերաբերյալ առավել վստահելի տեղեկատվության աղբյուրները: 

«ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն աջակցել է Հայաստանի համապատասխան մարմինների` միգրացիոն հոսքերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու, միգրացիոն կառավարմանը վերաբերող փաստաթղթեր մշակելու  ջանքերին, անդրադարձել աշխատանքային միգրանտների եւ վերադարձողների խնդիրներին: Հուսով եմ` այս միջոցառումը նպաստեց ավելի վստահելի տեղեկատվություն ստանալու գործիքների կատարելագործմանը` միգրացիայի ավելի նպատակային կառավարման քաղաքականություն իրականացնելու նպատակով», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան: (http://news.am/arm/news/85209.html)