ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արտագաղթի ուսումնասիրության արդյունքները հրապարակման ենթական չեն

2014-02-14

 Փետրվարի 6-ին «Հժ»-ն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին խնդրել էր մեզ տրամադրել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից սլավոնական համալսարանին պատվիրած՝ արտագաղթի ուսումնասիրության արդյունքները, որոնք, ըստ համալսարանի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի, պետք է հրապարակվեին այս տարվա հունվարի 24-ին։

 2013թ. պետբյուջեից 13 միլիոն դրամ էր հատկացվել արտագաղթի պատճառներն ուսումնասիրելու համար։ Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից ստացել են հետևյալ պատասխանը. «Ի պատասխան ձեր 06.02.2014թ. հարցման՝ հայտնում եմ, որ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման պետական ծրագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին կնքված պայմանագրով կատարված ուսումնասիրման արդյունքների հրապարակում նախատեսված չէ»», – գրում է թերթը։

 

(«Հայկական ժամանակ»)