ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պանդուխտ իշխանավորները

2013-10-30

  Թերթը գրում է, որ ՀՀ իշխանություններից դժգոհ այլ երկրներում ապաստան փնտրող հայ քաղաքացիներն արդեն դժվարությունների առաջ են կանգնում: Եվրոպան հայաստանցիներին այլեւս ապաստան չի տալիս, մերժվածներին էլ կարծես ռեադմիսիայի համաձայնագիրը ընդունելուց հետո ընդհանրապես սկսելու են արտաքսել: Թերթի տեղեկություններով՝ այս հեռանկարից հետո արդեն տեւական ժամանակ է՝ քաղաքական ապաստանի համար դիմողները կրկին շատացել են ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Լոս Անջելեսի Անահայմ քաղաքի էմիգրացիոն ծառայության կենտրոնում: Թերթի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստանի համար դիմում են ոչ միայն ՀՀ շարքային քաղաքացիները, այլեւ հայաստանյան գործող իշխանավորների հարազատները: 

 

(«Ժամանակ», էջ 1)