ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

90 օր` 6 ամսում

2013-10-24

 Թերթը գրում է, որ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների համար ՌԴ-ում գտնվելու կարգն առաջիկայում կարող է խստացվել: Նման առաջարկով է հանդես եկել ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Նա առաջարկել է ԱՊՀ երկրների քաղաքացիների գտնվելու  ժամկետը սահմանափակել 90 օրով` 6 ամսվա ընթացքում:
 «Առանց այդ էլ, արդեն գրեթե 2 շաբաթ է, Ռուսաստանում առևտրի, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում միգրանտների աշխատանքից հեռացման գործընթաց է սկսվել։ Այս ամենի նպատակն է միգրանտներից ազատված աշխատատեղերը համալրել ՌԴ քաղաքացիներով։ Սրան զուգահեռ, անվտանգության տեսակետից նույնպես իրավիճակը միգրանտների համար շարունակում է լարված մնալ: Եթե այս առաջարկն ընդունվի եւ միգրանտների գտնվելու կարգը խստացվի, դա կհանգեցնի Ռուսաստանից միգրանտների զանգվածային արտահոսքի: Որպես հետևանք, դա հանգեցնելու է նրան, որ կտրուկ նվազելու է ԱՊՀ երկրներ, այդ թվում, Հայաստան, ուղարկվող դրամական փոխանցումների ծավալը, աճելու է գործազրկությունն ու վատթարանալու է առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը», - գրում է թերթը:

 

(«Հայկական ժամանակ», էջ 1,7)