ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատաշուկայում դրական զարգացումները կարող են էապես զսպել մարդկանց միգրացիոն հակումները

2013-10-18

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ նախաձեռնել էին Հայաստանի միգրացիոն պատճառների վերլուծություն, որը հիմնված էր <<Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոն-Հայաստան>>-ի կողմից հանրապետությունում անցկացված սոցիոլոգիական հարցումների բազայի վրա: Վերլուծությամբ փորձ է արվել բացահայտել միգրացիոն հիմնական միտումներն ու դրդապատճառները` հիմնականում շեշտադրելով տնտեսական գործոնները: Տնտեսագետների վերլուծությունը, որպես գիտական հետազոտություն, տպագրվել և առաքվել է ԱԺ,  կառավարություն և այլ պատկան մարմիններ: Առանձին մասով հեղինակներն անդրադարձել են նաև պետական քաղաքակության առնչություններին:

(«Իրատես de facto», էջ 6)