ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միասնական մոտեցման կարևորումը ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության համատեքստում

2018-07-24

         ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ /UNHCR) կողմից Ջերմուկ քաղաքում հրավիրված եռօրյա խորհրդակցությանը մասնակցեցին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության և ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները՝ կառույցների ղեկավարների գլխավորությամբ։ Այն նվիրված էր Հայաստանում փախստականների ինտեգրման հարցերով եռակողմ համագործակցության համակարգմանը։ 

Քրիստոֆ Բիերվերտն իր խոսքում ներկայացրեց UNHCR-ի դերը փախստականների միջազգային պաշտպանության գործում, ինչպես նաև Կառավարությանը հուսալի լուծումներ գտնելու հարցում ցուցաբերվող աջակցությունը:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյան շեշտադրեց ինտեգրման և ապաստանի տրամադրման հետ կապված հարցերի համակարգումն ու այս ոլորտում միասնական քաղաքականություն իրականացնելու և տարբեր գերատեսչությունների կողմից պահանջվող միասնական մոտեցում ցուցաբերելու կարևորությունը:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ցանկացավ անդրադառնալ նախարարության առավելապես քաղաքական և ոչ թե ռազմավարական առաքելությանը։ «Ցանկանում եմ նշել, որ ինտեգրման քաղաքականության իրականացման ոլորտում չկան տարբեր կողմեր։ Դա մեր՝ որպես մեկ միասնական կողմի միասնական հարցն է»,-նշեց նա: