ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համագործակցության խորացման ևս մեկ հնարավորություն

2018-06-08

     Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն այցելեցին Նիդերլանդների Թագավորության հայրենադարձության և վերադարձի ծառայության աշխատակիցներ` պարոն Ռուբեն Լաուրջենսը և պարոն Սթիվեն Դեյքենհոֆը` ՄՔՄՄԿ/ICMPD հայաստանյան գրասենյակի ղեկավար պարոն Կարլ Հոֆստրայի ուղեկցությամբ:  Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում հյուրերը տեղեկացրեցին, որ Վերադարձի և վերաինտեգրման նոր ԵՄ ծրագրի (ERRIN) մեկնարկը նախատեսվում է ս.թ. սեպտեմբերին` Երևանում: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրել Հայաստան վերադարձող մոտ 400 շահառուների: Կստորագրվի նաև եռակողմ համաձայնագիր ծրագրի իրականցնող կազմակերպությունների միջև` ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության, Նիդերլանդների Թագավորության հայրենադարձության և վերադարձի ծառայության և ՄՔՄՄԿ/ICMPD գրասենյակի միջև: Հյուրերը պատրաստակամություն հայտնեցին ծրագրի իրականացման ընթացքում ՄԾ-ին տրամադրել համակարգչային տեխնիկա և գրասենյակային այլ սարքավորումներ։