ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ ՓԳՀ-ի միջոցներով կառուցված և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ գտնվող շենքերում ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց տեղավորելու հարցերով հանձնաժողովի առաջին նիստը

2018-05-18

      Սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցավ ՄԱԿ ՓԳՀ-ի միջոցներով կառուցված և ՀՀ  ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինու­թյան տակ գտնվող շենքերում ՀՀ-ում փախստական ճանաչ­ված և ապաստան ստացած անձանց  տեղավորելու հարցերով հանձնաժողովի առաջին նիստը։

 Հանձնաժողովը ստեղծվել է  ՀՀ  կառավարության  2017 թ. դեկտեմբերի 28-ի նիստի թիվ 54 արձանագրային որոշմամբ, իսկ կազմը հաստատվել՝ ՀՀ վարչապետի 2018 թ. մարտի 2-ի թիվ 211-Ա որոշմամբ։ Հանձնաժողովի ստեղծումը բխում է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետու­թյունում փախստական ճա­նաչ­­­ված և ապաստան ստա­ցած անձանց, ինչպես նաև երկարա­ժամկետ միգրանտ­ների ինտե­գրման քաղաքա­կանության հայեցակարգից: Նրա գործունեությունն ուղղված է հայեցակարգով նախատեսված 3 միջոցառումներց մեկի՝ ՀՀ-ում  փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց  ժամանակավոր կացարան տրամադրելու խնդրի լուծմանը։

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի, Հայկական կարմիր խաչի ընկերության և Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Նիստի ժամանակ քննարկվեցին օրակարգում ներառված հարցեր և ընդունվեցին համապատասխան որոշումներ: