ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ևս մեկ օրինակ

2017-12-07



Ս.թ. դեկտեմբերի 4-5-ը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում անցկացվեց միգրացիոն վիճակագրություն թեմայով սեմինար: Դասընթացը վարում էր Ֆրանսիայի օտարերկրացիների գլխավոր վարչության հետազոտությունների և վիճակագրական ուսումնասիրությունների բաժնի պետ տիկին Վիրժինի Ժուրդանը: Դասընթացին մասնակցում էին ՀՀ շահագրգիռ կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ: Փորձագետը ներկայացրեց միգրացիոն ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության գործընթացի կազմակերպման Ֆրանսիայի փորձը, ինչպես նաև անդրադարձավ միգրանտների ինտեգրման քաղաքականությանը: