ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում ՄՄԿ գլխավոր տնօրենի հետ

2017-11-07

Ս.թ. նոյեմբերի 6-ին Բանգկոկում ընթացքող «Անվտանգ, օրինական և ապահով միգրացիա» խորագրով բարձրաստիճան համաժողովի ընթացքում ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը հանդիպեց Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Վիլյամ Սվինգի հետ:

Առանձնազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև ՄՄԿ դերի կարևորությունը ՀՀ կառավարության կողմից վերջերս հաստատված “ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի” առանձին գործողությունների իրականացման հարցում։

Պարոն Եգանյանը հրավիրեց պարոն Սվինգին Հայաստան, ինչը մեծ գոհունակությամբ ընդունվեց: