ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ICMPD ներկայացուցիչների այցը ՄՊԾ

2017-10-05

 

Ս.թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն այցելեցին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միգրացիոն երկխոսության և համագործակցության բաժնի ղեկավար պարոն Մարտայն Փլյումը և Հայաստանում ICMPD-ի կողմից իրականացվող “Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում” (MIBMA) ծրագրի ղեկավար պարոն Կարել Հոֆստրան:

Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ ղեկավար պարոն Եգանյանը գոհունակությամբ նշեց միգրացիոն ոլորտում մի շարք ուղղություններով վերջին զարգացումների և ձեռք բերումների մասին, որոնց մեծ մասն իրականացվել են MIBMA ծրագրի աջակցության շնորհիվ: Աջակցությունը տրամադրվել է ինչպես քաղաքականության փաստաթղթերի մշակման, ինչպիսիք են “ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունն ու դրա արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը” ևՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգի և դրա կիրարկմանն ուղղված գործողությունների ծրագիրը”, այնպես էլ կոնկրետ գրծողությունների իրականացման ուղղությամբ, օրինակ` միգրացիոն պրոֆիլի մշակման աշխատանքեր, ապաստան հայցողների նոր կացարանի շինարարություն, ռեադմիսիոն էլեկտրոնային համակարգի ներդրում, էլեկտրոնային գրադարանի ստեղծում, ՄՊԾ անձնակազմի կարողությունների հզորացում և այլն:

Իր հերթին պարոն Փլյումը ուրախությամբ հաստատեց Միգրացիոն պետական ծառայության հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև հայտնեց առաջիկայում վերաինտեգրմանն ուղղված նոր ծրագրի մեկնարկի մասին: