ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում ICMPD Գլխավոր տնօրենի հետ

2017-10-02

2017թ-ի սեպտեմբերի 28-ին Վիեննայում Միգրացիոն քաղաքականության մշակման  միջազգային կենտրոնի (ICMPD) գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում` ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ ղեկավար պարոն Եգանյանի և ICMPD Գլխավոր տնօրեն` պարոն Մայքլ Սփինդլեգերի միջև, որին մասնակցում էր նաև ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ պարոն Վ. Կարմիրշալյանը: Հանդիպումը կայացավ ԵՄ երկրներում ՀՀ հյուպատոսների համար սեմինարի նպատակով Վիեննա այցելության ընթացում:

Պրն. Եգանյանի կողմից գոհունակությամբ նշվեց ԵՄ ֆինանսավորմամբ և ICMPD-ի կողմից Հայաստանում իրականացվող <<Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում>> (MIBMA) ծրագրի հաջող ընթացքի մասին: Ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 2017թ.  օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր»-ով նախատեսվող գործողությունների կատարմանը ICMPD-ի մասնակցությունը և այդ կապակցությամբ նոր ծրագիր ունենալու անհրաժեշտությունը:

Տնօրենի կողմից բարձր գնահատվեց Հայաստանի հետ ունեցած համագործակությունը և իր հետաքրքրությունը հայտնեց առաջիկայում համագործակցությունը շարունակելու ուղղությամբ:

 

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ կարգավիճակի մասին համաձայնագիրը ստոևագրվել է 2016թ. նոյեմբերի 15-ին՝ ՄՔՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոյի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից: Համաձայնագիրը վավերացնող ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2017 թվականի սեպտեմբերի 11-ի նիստին: