ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միգրացիոն քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի 5-րդ նիստը

2017-09-28

 

Ս/թ. սեպտեմեբրի 27-ին Մոսկվայում կայացավ  Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի  միգրացիոն  քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի  5-րդ նիստը:

Նիստի օրակարգում ներառված  էին «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի  96-98-րդ  հոդվածների` ԵԱՏՄ  անդամ  պետությունների  կողմից  կիրարկման ընթացքի, Միության շրջանակներում  աշխատուժի  ազատ տեղաշարժի  խոչընդոտների  վերացման, իրավա- պայմանագրային դաշտի  ձևավորման հետ կապված  հարցեր:

Խորհրդատվական կոմիտեի նիստին  մասնակցում  էր  ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն  պետական ծառայության  պետ  Գագիկ Եգանյանը,  ով   ներկայացրեց  Հայաստանի  Հանրապետության  դիրքորոշումը   օրակարգում  ներառված  հարցերի  վերաբերյալ: