ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ներդրումների դիմաց քաղաքացիության շնորհում» վերջնական զեկույցի ներկայացում

2017-09-12

ՀՀ  կառավարության  2017թ. հունվարի 12-ի  «Հայաստանի  Հանրապետության կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների  ծրագիրը  և  գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշման  Հավելված 1-ի  38-րդ կետով  նախատեսվում  է   ՀՀ կառավարության  աշխատակազմ  ներկայացնել  «Որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ:

Որոշման  նախագծի մշակման  գործում  կարևորելով միջազգային փորձի  ուսումնասիրությունը,  ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության խնդրանքով Միգրացիոն  քաղաքականության մշակման  միջազգային կենտրոնը (ICMPD) Հայաստան էր հրավիրել  «Arton Capital»  մասնագիտացված  կազմակերպությանը:  Վերջինս մայիս  ամսին  Երևանում կազմակերպեց սեմինար և հանդիպումներ ունեցավ շահագրգիռ մարմինների  ներկայացուցիչների  հետ:

Ս.թ. սեպտեմբերի 12-ին «Էրեբունի պլազա» բիզբես կենտրոնի «Արգիշտի» սրահում տեղի ունեցավ «Arton Capital»  մասնագիտացված  կազմակերպության կողմից մշակված վերջնական զեկույցի ներկայացումը, որը կազմակերպվել էր Միգրացիոն  քաղաքականության մշակման  միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից իրականացվող Աջակցություն Հայաստանին Միգրացիայի և Սահմանների Կառավարման Ոլորտներում (MIBMA) ծրագրի կողմից: