ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետ քարտուղարության բարձրաստիճան պաշտոնիայի այցը ՄՊԾ

2017-03-13

  Ս.թ. մարտի 10-ին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը ընդունեց ԱՄՆ պետ քարտուղարության բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի Եվրոպայի, Կենտորանկան Ասիայի և Ամերիկայի  գրասենյակի փոխտնօրեն տկն. Նենսի Այրիսին և Փախստականների հարցերով տարածաշրջանային համակարգող պրն. Ռայմոնդս Պավլովսկիսին (նստավայրը` Թբիլիսի):

 Պարոն Եգանյանը ողջունելով հյուրերին ներկայացրեց Ծառայության կառուցվածքն ու գործառույթները, մանրամասն անդրադառնալով Ծառայության կողմից միգրացիայի և ապաստանի ոլորտում իրականացվող քայլերին` ներառյալ քաղաքականության մշակման և ծառայությունների տրամադրման գործառույթներին: Ներկայացրեց Հայաստանում ապաստան հայցողների վիճակագրությունը, վերջերս ՀՀ կառավարության կողմից ընդունված փախստականների և երկարաժամկեետ իմիգրանտների ինտեգրման նոր հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը: Անդրադարձ եղավ նաև ռեադմիսիոն համաձայնագրերի կիրարկմանը, 2017-2021թթ. միգրացիոն նոր ռազմավարությանն ու դրա գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին: Առանձին քննարկման առարկա դարձավ ոլորտում առկա մարտահրավերների ներկայացումը` մասնավորապես ապաստան հայցողների համար նախատեսված նոր կացարանի շինարարությունը և այդ գործում ԱՄՆ կառավարության հնարավոր օժանդակությունը: